ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Հույսի վերջին «լույսն» էլ են մարում

Հույսի վերջին «լույսն» էլ են մարում
06.06.2014 | 00:22

Էլեկտրաէներգիայի թանկացումը հանրության շրջանում հերթական բողոքի ալիքն է բարձրացնելու: Ինչ պատճառաբանություն էլ «թանկացնողները» ներկայացնեն, ակնհայտ է, որ այս քայլը չի «տեղավորվում» առկա սոցիալ-տնտեսական իրավիճակում:
Տնտեսագետների պնդմամբ, տարբեր հաշվարկներ փաստում են, որ հնարավոր է խուսափել այս թանկացումից, եթե կառավարությունը մշակի այն կանխող առավել արդյունավետ ուղիներ: Փաստորեն, Հայաստանում օր օրի դժվարանում է ապրելը, քանի որ սոցիալական բեռի ավելացմանը զուգահեռ մարդկանց եկամուտները նվազում են, ամեն Աստծո օր քաղաքացիները սպասում են հերթական վատ լուրին: Եվ դեռ խոսում են արտագաղթը, «ուղեղների» հոսքը դադարեցնելուն միտված քայլերի մասին։ Մարդիկ ապագայի հանդեպ հույսն են կորցրել, իսկ իրենք «լույսն» են թանկացնում:
Իշխանություններին, կարծես, չեն էլ հուզում քաղաքացիների առտնին հոգսերը, որոնք օր օրի մեծանում են: Արժե հիշել Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունը, թե իրենք «ժողովրդի թշնամին չեն»:
Հավելենք, որ էլեկտրաէներգիայի վերջին թանկացումն ընդամենը մեկ տարի առաջ էր` 8 դրամով, հիմա պատրաստվում են թանկացնելու ևս 10%-ով, այսինքն՝ 42 դրամ է դառնալու կՎտժ-ն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 593

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ